Վրաստանում թմրամոլություն ավելի շատ տարածված է 25-45 տարեկան տղամարդկանց շրջանում։ Ամենատարածված թմրանյութը մարիխուանան է։ Այն օգտագործում են թմրամոլների 63.9 տոկոսը։ Այս մասին են վկայում Վրաստանի ՆԳՆ տվյալները, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։

Վրաստանում թմրանյութերից ունեցած կախվածությունից բուժվում է ավելի քան 2.2 հազար մարդ, որոնցից 95-ը՝ բանտարկյալ։

Վրաստանում գործում է թմրամոլության բուժման հատուկ պետական ծրագիր, որի շրջանակներում բուժումն իրականացվում է նաեւ թմրանյութը «Մետադոն» դեղամիջոցով փոխարինելու օգնությամբ։ Այդ ծրագրում ներգրավված է թմրամոլների 11.5 տոկոսը։ Վերջին մի քանի տարում 90 տոկոսով կրճատվել է տնային պայմաններում պատրաստած թմրանյութեր օգտագործողների թիվը։

Վրաստանում քրեական պատիժ է սահմանված «բիո» եւ «սփայս» հոգեմետ դեղերի օգտագործման եւ վաճառքի համար։