Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այսօր՝ ապրիլի 23-ին, այցելել է Ցեղասպանությունը վերապրած երեւանաբնակներին:
Մայրաքաղաքում այսօր բնակվում է Ցեղասպանությունը վերապրած 3 մարդ՝ Սիլվարդ Ատաջյանը, Անդրանիկ Մաթեւոսյանը, Մարգարիտա Մխիթարյանը:
NEWS.am-ն իր «Վերապրածները» նախագծի շրջանակներում արդեն անդրադարձել է նրանց:
Սիլվարդ Ատաջյանը ծնվել է 1912թ. Յողունօլուք գյուղում։ Ցեղասպանության օրերին նա ընդամենը 3 տարեկան էր։ Նա ամուսնու հետո Հայաստան է տեղափոխվել 1947թ.-ին:
Մարգարիտա Մխիթարյանը 101 տարեկան է, Կարս նահանգից:
Անդրանիկ Մաթեւոսյանը 104 տարեկան է, Կարս քաղաքից: Նա 1918թ.-ին ծնողների հետ փախել էր եւ ապաստան գտել Բաթումում:
(1).jpg)



























