Հյուսիսային Կորեայում երկրի առաջնորդ Կիմ Չեն Իրը կրտսեր որդուն` Կիմ Չեն Ունին եւ քրոջը` Կիմ Կեն Հիին շնորհել է բանակի գեներալի կոչում, հաղորդում է Associated Press-ը: Կիմ Չեն Իրի 27-ամյա կրտսեր որդու մասին առաջին անգամ է պաշտոնապես հիշատակվում Հյուսիսային Կորեայում:
69-ամյա Կիմ Չեն Իրի ժառանգորդ է համարվում հենց կրտսեր որդին, սակայն ենթադրվում է, որ անփորձ երիտասարդին իշխանությունը կանցնի աստիճանաբար, իսկ սկզբնական փուլում նրան կօգնի առաջնորդի քույրը: Կիմ Չեն Իրը Կորեայի Աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղարն է եւ Հյուսիսային Կորեան ղեկավարում է 1994-ից:





























