Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը սեպտեմբերի 28-ին ընտրվել է իշխող Կորեայի աշխատանքային կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը` հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը:

Սպասվում է, որ այսօր իշխող կուսակցության ներսում վերադասավորումներ կլինեն: Հնարավոր է, հենց այդ ժամանակ էլ կհնչի Կիմ Չեն Իրի հետնորդի անունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ հյուսիսկորեական հանրապետության լիդերը արդեն իր կրտսեր որդուն եւ հնարավոր է նաեւ հետնորդին շնորհել է գեներալի կոչում: