«Հրապարակ» օրաթերթը անդրադարձել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ստեփանյանի ինքնասպանության փորձի մասին լուրերին: Թերթը գրում է, որ դատավորն ինքնասպանության փորձ է արել նույն դատարանի նախագահի սենյակում՝ կտրելով երակները: «Ասում էին, որ նրան այսպիսի հուսահատ քայլի է հասցրել դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանը՝ ՀՀ նախագահի օգնական, Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի հայրը»,-նշում է թերթն ու խոստանում մանրամասները պարզել առաջիկայում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Կարեն Ստեփանյանը հերքել էր իր ինքնասպանության փորձի մասին լուրերը՝ դրանք որակելով որպես «հայի չուզողության» դրսեւորում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի



























