101 տարեկան հասակում մահացել է կինոդերասանուհի Գլորիա Սթյուրատը, ով հանդիսատեսին հայտնի է «Տիտանիկ» ֆիլմից: Այնտեղ նա խաղացել է գլխավոր հերոսուհի Ռոզա Դյուիթ Բյուքերթերի դերը` ծեր հասակում:
Դերասանուհու մոտ 5 տարի առաջ կրծքի քաղցկեղ էին հայտնաբերել: Նրա դուստրը` Սիլվիա Թոմփսոնը տեղեկացրել է, որ մայրը մահացել է սեպտեմբերի 27-ի գիշերը` քնած ժամանակ:
Իր 100-ամյակը Սթյուրատը նշել է ԱՄՆ անկախության օրը` հուլիսի 4-ին, շուրջ 100 հյուրերի մասնակցությամբ: Հրավիրվածների թվում են եղել «Տիտանիկի» ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը` կնոջ հետ, դերասաններ Ֆրենսիս Ֆիշերը, Շիրլի Մաքլեյնը եւ Թոմ Էրնոլդը:
1998-ին Գլորիա Սթյուրատը դարձել է ԱՄՆ պատմության մեջ ամենատարեց դերասանուհին, որը ներկայացվել է Օսկարի: Նույն տարում People ամսագիրը նրան ընդգրկել է աշխարհի ամենագրավիչ 50 մարդկանց ցուցակում: Հաղորդում է Newsru.com-ը:




























