Մամուլում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պլանների մասին հրապարակումից հետո, ըստ որի՝ ՌԴ նախագահը մտադիր է Չինաստան պաշտոնական այցից հետո Հարավային Կուրիլներ այցելել, Ճապոնիայի վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ: Նաոտո Կանը ճապոնացի լրագրողներին հայտնել է, որ Ճապոնիան, առաջվա պես, Կուրիլները համարում է իր տարածքը: «Մեր դիրքորոշումը հյուսիսային տարածքների վերաբերյալ մնացել է անփոփոխ»,-ընդգծել է նա:
Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Կուրիլյան կղզիները մտել են ԽՍՀՄ-ի կազմ, որի իրավահաջորդը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձել է Ռուսաստանը: Ռուսական վերահսկողությունն այդ տարածքի նկատմամբ, որն ունի միջազգային ձեւակերպում, կասկածի տեղիք չի տալիս, հայտնել է Մոսկվան:



























