Քիչ առաջ ժամը 10-ի սահմաններում Կենտրոն Վարչական շրջանի Վազգեն Սարգսյան եւ Խորենացի փողոցների խաչմերուկում, Շահումյանի հրապարակի դիմաց գտնվող ջուր վաճառող տղայի արձանի մոտ միմյանց են բախվել «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի 11 ՈՈ 071 եը Suzuki մակնիշի 18 ՕՏ 869 համարանիշների ավտոմեքենաները: Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:
Վարորդներին եւ ուղեւորներին, հավանաբար, փրկել է ուժեղ հարվածի արդյունքում բացված անվտանգության բարձիկները:
Հարվածի արդյունքում, «Ֆոլքսվագեն Տուարեգը» բախվել է խաչմերուկի մոտ տեղադրված էլեկտրասյանն ու երթեւեկությունը կարգավորող լուսացույցին: Այն ամբողջովին պոկվել էր տեղից:
Suzuki-ի վարոդրը եղել է 69-ամյա Ռուբիկ Սայադյանը, իսկ «Ֆոլքսվագեն Տուարեգինը»` 22-ամյա Գարիկ Բոշյանը:
Դեպքի վայրում աշխատում են Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Այս պահին ՃՈ ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների բաժնի աշխատակիցները տեղազննում են կատարում:





Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























