Լիբանանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 101-ամյակի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ են կայացել։
Ակցիայի մասնակիցները Անտիլիասի հրապարակից երթով քայլել են դեպի քաղաքի գլխավոր պողոտա։
Երթին մասնակցել են որոշ պաշտոնատար անձինք, այդ թվում՝ պատգամավոր Հակոբ Բագրատունյանը, սոցիալական հարցերի նախկին նախարար Սալիմ ալ Սայեղը եւ Հայրենասերների ազատ շարժման անդամ, պատգամավոր Իբրահիմ Քանանը, հայտնում է The Daily Star-ը։
Լիբանանահայ երիտասարդները նաեւ բողոքի ակցիա էին կազմակերպել Բեյրութում Թուրքիայի դեսպանատան առջեւ։





























