Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր ղեկավարած ՔԴՄ կուսակցությանը 9.5 հազար եվրո է պարտք։
Bild am Sonntag-ի տեղեկություններով՝ 2014-ին Մերկելի պարտքը կազմում էր մոտ 4.5 հազար եվրո։ Նա պարտավոր է գումար վճարել Մեքլենբուրգ Առաջնային Պորեմանիա դաշնային հողի ՔԴՄ հողային բաժանմունքին։
2013-ին ՔԴՄ-ն փոխել էր կանոնադրությունը։ Փոփոխությունների համաձայն՝ դաշնային կառավարության անդամներն հիմա ամեն ամիս կուսակցական գանձարան են վճարում աշխատավարձի 6 տոկոսը։ Պարբերականի տեղեկություններով՝ Մերկելին տեղյակ չեն պահել փոփոխությունների մասին։ Այդ կապակցությամբ, նրա հետ պայմանավորվել են, որ նա հավելյալ գումար կվճարի ՔԴՄ-ին։





























