Նորվեգիայում զինավարժությունների ընթացքում F-16 կործանիչը սխալմամբ գնդակոծել է դիտորդներով աշտարակը, ասված է երկրի ՌՕՈՒ-ի ներկայացուցիչ սերժանտ Ստիան Ռոենի հայտարարության մեջ: 

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել ապրիլի 13-ին երկրի արեւմտյան ափին` Տարվա կղզում զինավարժությունների ընթացքում` կեսգիշերն անմիջապես անց:  

Ռոենի տվյալներով F-16-ը պիտի կրակեր թիրախի ուղղությամբ, որը դիտորդական կետից կես կմ հեռավորության վրա էր: Սակայն  «ինչ-որ բան սխալ է գնացել», եւ մի քանի կրակոց վնասել է աշտարակը: Ոչ հեռու այն վայրից, որտեղ ընկել են փամփուշտները, երեք մարդ է եղել: Ոչ ոք չի տուժել: 

Ռոենը հրաժարվել է լրացուցիչ պարզաբանումներ տալ` վկայակոչելով շարունակվող ներքին հետաքննությունը, հայտնում է NEWSru.com-ը` վկայակոչելով AP-ին: