Թուրքիայում հասարակությունը խոսում է այն մասին, որ մի շարք թուրք ազգայնամոլներ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին գնացել են Ադրբեջան՝ ռազմական գործողություններին մասնակցելու: Այս մասին NEWS.am-ին ասաց Դերսիմի հայերի միության նախագահ Ստեփան (Իսմայիլ) Ջեմ Հալավուրտը:
«Արցախում տեղի ունեցած վայրագությունների մասին Թուրքիայում մարդիկ տեղյակ են, մի մասը վայրագություն համարեց տեղի ունեցածը, բայց ժողովրդի մի մեծ մասն էլ ուրախացավ: Հայ զինվորներին գլխատել են, ինչպես որ Սիրիայիում ԻՊ-ն է մարդկանց գլուխները կտրում: Սա մեսիջ էր միջազգային հանրությանը, որ Թուրքիան կապ ունի Իսլամական պետության հետ»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց համար արդեն պարզ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը գործում են միասին:





























