ԱՄՆ Վիսքոնսինի նահանգում ավարտական երեկոյի ժամանակ հրաձգություն կազմակերպած դեռահասը սպանվել է, հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 23-ի երեկոյան Անթիգո քաղաքում:

«Կասկածյալը մոտեցել էր Antigo High School-ի շենքին եւ սկսել էր կրակել: Երկու ուսանող վիրավորվել էին շենքից դուրս գալիս: Պարեկություն իրականացնող ոստիկանները պատասխան կրակ էին բացել»,- ասված է հաղորդագրության մեջ:

18-ամյա չարագործը հիվանդանոցում ստացված վնասվածքներից մահացել էր: