Ավստրիայի ոստիկանությունը կալանավորել է ԻՊ 2 գրոհայինների, որոնք Եվրոպա էին ժամանել փախստականենրի անվան տակ, որպեսզի մասնակցեին 2015-ի նոյեմբերին Փարիզում կազմակերպած ահաբեկչություններին: Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով հատուկ ծառայություններին:
ԻՊ գրոհայիններ 28-ամյա ալժիրցի Ադել Հադդադին եւ 23-ամյա պակիստանցի Մուհամմեդ Ուսմանը ցանկանում էին մասնակել Փարիզի ահաբեկչություններին: 2015-ի սեպտեմբերին նրանք ժամանել էին Հունաստան, սակայն չէին կարողացել անցնել Ֆրանսիա: Նրանք ահաբեկչություններից մի քանի ամիս անց սիրիացի փախստականների անվան տակ հաստատվել էին Ավստրիայում:

Նրանց գտնվելու վայրը պարզել էր Զալցբուրգի ոստիկանությունը ֆրանսիական հատուկ ծառայություններից տեղեկություններ ստանալուց հետո: Նրանց կալանավորել էին փախստականների ճամբարում: