Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի վերջին խաղում «Մալագան» 2:3 հաշվով պարտվեց «Վիլյառեալին»: Այդ հաղթանակի շնորհիվ «Վիլյառեալը» վաստակեց 12 միավոր եւ գոլերի տարբերությամբ շրջանցելով «Բարսելոնային» բարձրացավ երկրորդ տեղ` առաջատար «Վալենսիային» զիջելով մեկ միավոր: