Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման որոշել է ամերիկացի 250 զինվորական ուղարկել Սիրիա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին աջակցելու համար:
Ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը հայտնել է, որ Հյուսիսային եւ Արեւելյան Սիրիայում կարելի է որոշակի առաջընթաց արձանագրել այն բանից հետո, երբ գրոհայիններին դուրս են մղել գրավված տարածքներից:
«Մենք ուզում ենք արագացնել այդ գործընթացը եւ կարծում ենք, որ ԱՄՆ-ի լրացուցիչ ուժերը կարող են վճռորոշ դեր խաղալ», —ասել է նա, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բարաք Օբաման հայտարարություն կանի ամերիկացի 250 զինվորականի Սիրիա ուղարկելու մասին` ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ պայքարող տեղական ուժերին աջակցելու համար:





























