Գերմանիայի ՌՕՈՒ-ն մտադիր է երկարատեւ պայքար մղել «Իսլամական պետության» դեմ, այդ պատճառով ուզում են Թուրքիայում տեղակայման ենթակառուցվածք ստեղծել, գրում է Spiegel-ը:
Պարբերականի տվյալներով, գերմանացի զինվորականները նախատեսել են Ինջիրլիկ ավիաբազայի տարածքում մշտական տեղակայման սեփական ենթակառուցվածքը ստեղծել, որը կենթադրի առկա թռիչքուղու ընդլայնում, ինչպես նաեւ հրամանատարական կետի, պոլիգոնի եւ գերմանացի 400 զինծառայողի համար զորամասի կառուցում: Բազայից թռիչքներ կիրականացնեն Tornado հետախուզական ինքնաթիռները եւ Գերմանիայի ՌՊՈՒ-ի լիցքավորող ինքնաթիռները:
Նախատեսված է 65 մլն եվրո հատկացնել այդ խնդրի իրականացման համար: Նախատեսված է աշխատանքները հիմնականում ավարտել 2017-ի ամռանը, հայտնում է Lenta-ն:
Բացի այդ, բանակցություններ են վարվում Թուրքիայի տարածքում բունդեսվերի լրացուցիչ զինակազմի տեղակայման մասին: Այս պահին Թուրքիայում մոտ 200 գերմանացի զինծառայող կա:





























