Լոզանի միջազգային սպորտային արբիտրաժը մերժել է Անատոլի Կարպովի հայցն ընդդեմ ՖԻԴԵ-ի գործող նախագահ Կիրսան Իլյումժինովի եւ թույլատրել է նրա առաջադրումը նախագահի պաշտոնում:
«Փաստացի, Լոզանի դատարանը ճանաչել է Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի կողմից իմ առաջադրման օրինական լինելը»,- վկայակոչելով «Ինտերֆաքսին»` Իլյումժինովին մեջբերում է Lenta.ru-ն:


























