Սիրիան «ազդեցության գոտիների» բաժանելու մասին ԱՄՆ առաջարկը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մի փոքր պարզեցված մոտեցում է անվանել: «Դա մի փոքր պարզեցված մոտեցում է: Բոլոր դեպքերում սկզբունքային է մնում ահաբեկչության դեմ պայքարը»,-ասել է Լավրովը՝ Եթեվպիայի ԱԳ նախարար Թեդրոս Ադհանի հետ համատեղ ասուլիսում:

Նա նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման դիտարկում անցկացնելու համակարգը,. Եւ այն արդեն գործում է ամենօրյա ռեժիմով:

Լավրովը նկատել է, որ համակարգը գործում է, թեեւ Պենտագունը եւ Պետքարտուղարությունը վերջին ժամանակներս հրապարակավ փորձում են ցույց տալ, թե որեւէ համակարգում չկա մեր զինվորականների միջեւ... Ես չգիտեմ, թե ինչու է նման հայտարարություններ անում պետքարտուղարությունը եւ ընդհանրապես մեր ամերիկացի գործընկերները: Գուցե նրանք ամաչո՞ւմ են համագործակցել ՌԴ-ի հետ: Բայց մենք համագործակցում ենք ահաբեկիչների դեմ պայքարում, եւ այստեղ ամաչելու բան չկա»,-ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Նշենք, որ ավելի վաղ New York Times-ին տված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին առաջարկել էր Սիրիայում բաժանել պատասխանատվության գոտիները՝ ներդնելով հրադադարին հետեւելու նոր համակարգ: