Անհրաժեշտ է ապագան կառուցել, առանց մոռանալու անցյալը: Այդ մասին Երեւանում մամուլի ասուլիսին հայտնել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետական քարտուղար Առլեմ Դեզիրը:
«Երեկ ես Փարիզում ներկա էի Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի ոգեկոչման սգո արարողությանը, որը տեղի ունեցավ Կոմիտասի արձանի մոտ: Այսօր Երեւան գալով` ես Ծիծեռնակաբերդ եմ այցելել: Դա շատ հուզական պահ է: Ես ծաղիկ եմ ավելացրել դրված հարյուր հազարավոր ծաղիկներին: Մենք չենք մոռանում անցյալը: Անհրաժեշտ է ապագան կառուցել` հիշելով անցյալը», - եզրափակել է Դեզիրը:





























