Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները հերթական անգամ կայացան առանց Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչման պաշտոնական հայտարարության։ Որպես պետություն, որը ժառանգել է Եվրոպայում հրեաների ցեղասպանությունը, Իսրայելի համար Օսմանյան կայսրությունում հայերի կանոնավոր ջարդերը ճանաչելը կարեւոր քայլ կլիներ համեմատական ցեղասպանությունների ուսումնասիրմանը նպաստելու գործում՝ հատկապես կարեւորելով «այլեւս երբեք» կարգախոսը։ Բացի այդ, դա կարող է օգնել հասկանալ, որ Թուրքիայի ժխտողականությունը երկիրը հետ է պահում զարգացումից՝ Իսրայելին ցույց տալով սեփական անարդարությունները ժխտելուց հրաժարվելու անհրաժեշտությունը։ Այս մասին Haaretz իսրայելական թերթում գրում է Լուիս Ֆիշմանը, հաղորդում է armradio.am-ը:
Այն, որ Իսրայելը չի ուզում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պայմանավորված է Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու փորձերով, նշում է հեղինակը։ Թուրք-իսրայելական հարաբերությունների ծաղկման շրջանում՝ 1990-ական թթ., Իսրայելը պաշտպանում էր այդ քաղաքականությունը, չհաշված զենքի վաճառքը։ Ամոթալի է, որ ԱՄՆ-ում հրեական լոբբինգը արգելափակել էր հայերի ողբերգության ճանաչումը որպես այդպիսին։
Չնայած դրան, չճանաչման մասին ներքին քննարկումներ սկսվեցին 2000 թվականին, երբ կրթության նախարար Յոսի Սարիդը Հայոց ցեղասպանության 85-ամյակի կապակցությամբ Երուսաղեմում հայտարարեց, որ Հայոց հիշատակի օրը պետք է բոլորի համար դառնա մտորումների օր։ Այդ օրը մենք՝ որպես հրեաներ, Հոլոքոստի զոհեր, պետք է ուսումնասիրենք մեր վերաբերմունքը մյուսների ցավի հանդեպ։ «Իր ելույթում նա ցեղասպանություն բառն օգտագործել էր ավելի քան 10 անգտամ»,- գրում է թերթը։
Չնայած 2010-ին թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացմանը՝ Իսրայելը մինչեւ հիմա չի ճանաչել ցեղասպանությունը։ Որքան էլ տարօրինակ է, նոր պատճառ է համարվում այն, որ Իսրայելի քաղաքական գործիչները կարծում են, որ դա կարող է հանգեցնել հարաբերությունների ամբողջական սառեցման։
2014-ի ամռանը, երբ Իսրայելի նախագահ դարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից Ռեուվեն Ռիվլինը, թվում էր, թե վերջապես եկել է դրա ճանաչման պահը։ Սակայն դա նորից չեղավ Իսրայելի ԱԳՆ- ճնշման պատճառով։
Միգուցե հիմա, երբ Իսրայելն ու Թուրքիան բազմիցս հայտարարել են, որ մոտ են լիարժեք դիվանագիտական հարաբերությունները թարմացնելուն, Իսրայելը պետք է հստակ հասկացնել տա, որ այդ հարաբերությունները չպետք է գերի լինեն ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշմանը, եւ որ հայոց ցեղասպանությունը ճանաչելը Թուրքիայի բարեկամը կամ թշնամին լինելու հարցը չէ։




























