Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի համատեղ աշխատանքային խումբը գործուղվել է Մոսկվա։
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե պատվիրակությունը ապրիլի 25-ից 27-ը մասնակցելու է ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների եւ կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ եւ մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2017թ. պլանի նախագծի քննարկման խորհրդատվություններին եւ շտաբային մարզումներին։





























