Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում անհայտ անձինք երկու մարդու են գլխատել: Reuters-ի փոխանցմամբ, զոհերից մեկը ԼԳԲՏ հանրության՝ երկրում միակ ամսագրի խմբագիրն է: Հարձակման հետեւանքով նաեւ մեկ վիրավոր կա:
Ոստիկանության տեղեկացմամբ, երեք տղամարդիկ բնակարաններից մեկի բնակիչներին ներկայացել են որպես փոստատար եւ հարձակվել նրանց վրա:
Հարձակման զոհերից Յուլխաս Մաննանը Rupban ամսագրի ղեկավարն էր:
Ըստ Lenta-ի, նման հարձակում Դաքքայում իրականացվել է նաեւ երկու օր առաջ. հարձակման հետեւանքով զոհվել էր տեղի համալսարաններից մեկի պրոֆեսորը: Այս հարձակման պատասխանատվությունը ստանձնել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները, որոնք հայտարարել էին, որ պրոֆեսորին գլխատել են աթեիզմի կոչերի համար:





























