Ամերիկացի Մորգան Վոյցեխովսկին զոհվել է YouTube-ում տեսած գիտափորձի կրկնության արդյունքում: Այս մասին հաղորդում է ABC News-ը:
Ըստ Gazeta-ի, դեռահասը հոսանքահարվել է: Հաղորդվում է, որ նա փորձել է կրկնել «Հակոբի սանդուղքը» անվանումով գիտափորձը: Դրանում էլեկտրաէներգիայի հզոր աղբյուր է օգտագործվում՝ էլեկտրական աղեղ ստանալու համար, որը շարժվում է երկու լարերի միջեւ:
Ոստիկանությունը զոհի ավտոտնակում միկրոալիքային վառարանի մարտկոց է գտել, երկարացման լարեր եւ մալուխներ: Նշվում է նաեւ, որ պատանին փորձը կատարել է ոչ թե դպրոցական առաջադրանքի համար, այլ անձնական նախաձեռնությամբ:





























