Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը վրդովմունք է հայտնել իր մրցակից հանրապետականներ Թեդ Քրուզի եւ Ջոն Քեյսիկի՝ փրայմերիզի համար մնացած նահանգները կիսելու շուրջ պայմանավորվածության առիթով:

Նա այդ համաձայնությունը «մաթեմատիկորեն մեռած» հակառակորդների դավադրություն է կոչել: Այս մասին գրում է Associated Press-ը:

Թեկնածուի հայտարարության համաձայն, նման պայմանավորվածությունը բիզնեսի մի շարք ոլորտներում անօրինական կհամարվեր, ինչը, Թրամփի կարծիքով, ցուցադրում է Վաշինգտոնի եւ ամերիկյան քաղաքական համակարգի անկատարությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուներ Քեյսիկն ու Քրուզը որոշել են համագործակցել Թրամփի դեմ պայքարում: