ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ապրիլի 25-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ կոչ է արել Ալիեւին եւ Սարգսյանին պահպանել հրադադարը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Զրույցների ընթացքում նա երկու երկրների առաջնորդների հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը եւ հրադադարի ռեժիմի միանշանակ պահպանումը բոլոր կողմերից:
Ընդգծվել է նաեւ, որ կողմերին անհրաժեշտ է բանակցություններ անցկացնել հակամարտության հիմնարար կարգավորման ուղղությամբ:
ԱՄՆ պետքարտուղարը քննարկել է երկու առաջնորդների հետ նաեւ երկկողմ համագործակցության զարգացման ընթացքը:





























