«Միավորված կիբերխալիֆայություն» (United Cyber Caliphate) ցանցահենների թիմը, որն աջակցում է ԻՊ ահաբեկչական խմբավորմանը, հայտարարել է, որ իր ձեռքում են հայտնվել ԱՄՆ Պետդեպի աշխատակիցների անձնական տվյալները։ Որպես ապացույց՝ ցանցահենները հրապարակել են մի քանի սքրինշոթ եւ խոստացել են «ճզմել» ԱՄՆ-ին։

«Ձեր  համակարգը չկարողացավ հետ մղել մեր գրոհները։ Մենք ձեզ նորից կկործանենք»,- ասված է խմբավորման տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Fox News-ը։

Պետդեպը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել այս առիթով։