Արգելված ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության գրոհայինների թիվն Աֆղանստանում մեկ տարվա ընթացքում աճել է մինչեւ 10 հազար, ապրիլի 26-ին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Այժմ, որոշ տվյալների համաձայն, նրանց (ԻՊ-ի գրոհայինների) թիվը մոտ 10 հազար է, չնայած մեկ տարի առաջ ընդամենը մի քանի հարյուր էր: Ավելացումը տեղի է ունենում բնական եղանակով. նրանց Սիրիայից, Իրաքից քշում են դեպի Աֆղանստան: Մեզ համար դա լուրջ վտանգ է», — հայտնել է Բորդյուժան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:





























