Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` սեպտեմբերի 28-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Նաիլոբի Սինյինզան /նստավայրը` Մոսկվա/:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
Նախագահը բարձր է գնահատել միջազգային ասպարեզում եւ հատկապես ՄԱԿ-ի շրջանակներում արդյունավետ փոխգործակցությունը:
Երկուստեք կարեւորվել է տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժի ուսումնասիրությունը եւ այդ գործակցության զարգացման հնարավորությունը:





























