Տղամարդը, որը իբրեւ սեռական ոտնձգությունների էր ենթարկվել ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դեննիս Հասթերթի կողմից, Իրինոյս նահանգի դատարանին 1.8 մլն դոլարի հայց է ներկայացրել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները:
Հայցվորը հավաստիացնում է, որ 14 տարեկանում տուժել է Հասթերթի գործողություններից, որն այդ ժամանակ մարզիչ էր աշխատում: Հասթերթը հետագայում խոստացել է տուժածին 3.5 մլն դոլար վճարել լռության դիմաց, սակայն հայցվորի խոսքով ինքն այդ գումարից 1.8 մլնը չի ստացել:
Հիմա նախկին կոնգրեսականը մեկ այլ դատական գործով ֆիգուրանտ է: Անցած տարվա մայիսին նրան մեղադրեցին հաշվից 952 հազար դոլար հանելու փաստը իշխանություններից թաքցնելու փորձի, նաեւ ՀԴԲ –ին կանխավ կեղծ ցուցմունքներ տալու մեջ: Դատախազության տվյալներով Հասթերթը փողի կարիք ուներ, քանի որ խոշոր գումար էր վճարում տուժած «Ա»-ին: Նրա գործով դատավճիռը կհրապարակվի ապրիլի 27-ին:
Լրատվամիջոցները նշում են, որ տուժածը, որը հայց է առաջադրել նախկին խոսնակի դեմ հենց այն նույն տուժած «Ա»-ն է, ում պատրաստվում էր գումար վճարել Հասթերթը:





























