Ուկրաինական ազգայնական «Աջ սեկտոր» խմբավորման կողմնակիցները փորձել են սոցիալական ցանցերի օգնությամբ զանգվածային անկարգություններ կազմակերպել Ռուսաստանում պետական հեղաշրջում իրականացնելու համար: Այդ մասին ասված է Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի Դաշնության Խորհուրդ ուղարկած զեկույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Արգելափակվել է մուտքը «ՎԿոնտակտե» սոցցանցի էջեր, որի միջոցով ուկրաինական ազգայնական «Աջ սեկտոր» խմբավորման կողմնակիցները զանգվածային անկարգություններ եւ չարտոնված հանրային ակցիաներ կազմակերպելու փորձեր էին կատարում», — ասված է զեկույցում:




























