Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը խոստացել է հետագայում եւս անել ամեն հնարավորը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունները վերականգնելու համար:
«Իմ հնարավորությունների սահմանում ամեն ինչ կանեմ, որպեսզի Ռուսաստանն ընդհանուր լեզու գտնի Ուկրաինայի հետ եւ դարձյալ վերականգնվեն ընդհանուր եղբայրական հարաբերությունները, ընհանուր տարածքը», - հայտնել է նա Ղազախստանի Ժողովրդի վեհաժողովի XXIV նստաշրջանին:
«Ամեն ինչ անցնում է, ամեն ինչ կանցնի, եւ կվերականգնվի խաղաղությունը», - համոզվածություն է հայտնել Նազարբաեւը, հայտնում է ՏԱՍՍ-ը:




























