Ֆրանսիայի պետքարտուղար Արլեմ Դեզիրը Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողներին նրբանկատորեն «տեղն է դրել»։

«Լեռնային Ղարաբաղի հետ Ֆրանսիայի որոշ քաղաքների հաստատած կապերը տվյալ քաղաքների լիազորությունների շրջանակում են: Ֆրանսիայում քաղաքներն իրենք են որոշում, թե ում հետ բարեկամական կապեր հաստատեն: Մենք դրական ենք գնահատում միջազգային մասշտաբներով քաղաքների համագործակցությունը»,- հայտնել է պետքարտուղարը պատասխանելով ֆրանսիական ու ղարաբաղյան քաղաքների համագործակցության հակապցությամբ ադրբեջանցի լրագրողների դժգոհություններին, հայտնում է «Ազերի Փրես» գործակալությունը:

Նշենք, որ այս պահին համագործակցություն է զարգանում ֆրանսիական ու ղարաբաղյան մի շարք քաղաքների՝ Լե Պեն Միրաբոյի ու Մարտունու, Վյենի ու Հադրութի, Բուրգ լե Վալանսի ու Շուշիի, Բուք Բել Էրի ու Ասկերանի, Վալանսի ու Ստեփանակերտի, Վիլերբանի ու Շուշիի, Սարսելի ու Մարտակերտի միջեւ:2015-ի մայիսի 17-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակում ԼՂՀ պատվիրակությունը՝ նախագահ Բակո Սահակյանի ղեկավարությամբ ստորագրել է համաձայնագիր Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտի ու Արցախի միջեւ: