ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ պետական սահմանի մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքը։
«Համաձայնագիրը բազային փաստաթուղթ է, որով որոշվում է երկու երկրների միջեւ անցնող պետական սահմանը՝ ՌԴ-ի, Հարավային Օսիայի եւ Վրաստանի պետական սահմանների ողջ երկայնքով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ ՌԴ-ի եւ Հարավային Օսիայի պետական սահմանի հիմքում ընկած է ՌԽԴՀ եւ Վրացական ԽՍՀ սահմանը, որը գոյություն ուներ ԽՍՀՄ փլուզման պահին։





























