Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (CHP) հայցն ընդդեմ Թուրքիայի։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է CHP-ին փոխհատուցել 1մլն եվրո, ինչպես նաեւ CHP-ի բոլոր դատական ծախսերը։
Նշենք, որ թուրքական իշխանությունները բռնագրավել էին CHP-ի ֆինանսական միջոցները՝ պնդելով, թե դա արվում է ըստ երկրի Սահմանադրության, որից հետո CHP-ն բողոքարկել էր որոշումը դատական ատյաններում եւ հաջողություն չհասնելով՝ դիմել ՄԻԵԴ։





























