Հայաստանի նախագահ  Սերժ Սարգսյանի առաջարկով` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի լրամշակման նպատակով, կազմավորվում է աշխատանքային խումբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի ծառայությունից:

Կարեւորելով այդ ոլորտի փորձագետների մասնակցությունը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը խնդրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Արտակ Դավթյանին,  ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին, Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին, Հանրային հեռուստատեսության տնօրեն Գագիկ Բունիաթյանին եւ Հանրային խորհրդի նախագահ  Վազգեն Մանուկյանին` առաջարկել իրենց կողմից ներկայացուցիչ: