Մոսկվայում հանցագործները թալանել են հայտնի ռեժիսոր Նիկիտա Միխալկովը որդու` Արտյոմ Միխալկովի տունը: Գողության մասին ոստիկանությանը հայտնել է Նիկիտա Միխալկովի հարսը` 34-ամյա Դարյան:

Նրա խոսքով, հանցագործները բնակարան են մտել կոտրելով փականը: Տնից գողացել են «Բուլգարի» կանացի ամուսնական մատանի եւ տղամարդու ամուսնական մատանի` Միխալկովների ազգանունով զինանշանի տեսքով եւ կնիքով:

Ոստիկանների բերած շունը կարողացել է գտել հանցագործների հետքը միայն Միխակովների տան անկյունում, այնուհետեւ հետքը կորում է: Հնարավոր է, որ գողերին ֆիքսել են տանը եւ դրսում տեղադրված տեսախցիկները: Ներկայումս այդ տեսագրություններն ուսումնասիրում են քննիչները, հաղորդում է Lenta.ru-ն: