Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը ապրիլի 24-ի Օբամայի ուղերձը Twitter-ում տեղադրելու ընթացքում օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, որը հետագայում ճնշումների տակ ստիպված է եղել հեռացնել։

Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը Twitter-ում ապրիլի 24-ի Օբամայի ուղերձը ներկայացրել է անգլերեն եւ թուրքերեն տարբերակներով, սակայն թուրքերեն տարբերակում եղել է հետեւյալը գրությունը․ «Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահի հայտարարությունը»։

Ամերիացի դիվանագետի այս քայլը Թուրքիայում սկանդալային արձագանք է գտել, որից հետո դեսպանը հետքայլ է արել եւ հեռացրել «ցեղասպանություն» բառը։