Ապրիլի 26-ին ամբողջ օրվա ընթացքում ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի հայաբնակ թաղամասերը: ՀԱԵ Բերիո թեմի հաղորդմամբ, ահաբեկիչները հրթիռակոծության են ենթարկել Սուլեյմանիե, Ազիզիե, Նոր Գյուղ, Շեյխ Մաքսուդ, Ժալաս եւ հայաշատ այլ թաղամասեր:

Երջանիկ պատահականությամբ, Հայ ավետարանական Ամենափրկիր եկեղեցու գմբեթին ընկած հրթիռը չի պայթել:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ապրիլի 25-ին, այսպես կոչված, «չափավոր ընդդիմության» զինյալների կողմից Հալեպի հրթիռակոծության հետեւանքով 2 հայ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել: