Ինչո՞ւ 1,5 մլն հայերի սպանությունը պաշտոնապես չեն անվանում ցեղասպանություն: Նման վերնագրով հոդված է հրապարակել բրիտանական Independent թերթը:
Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ այս օրերին Երեւանում էր Ջորջ Քլունին, որը մարդասիրական մրցանակաբաշխության ժամանակ կոչ է արել աշխարհին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում վերջին բռնկման մասին: Նա ընդգծել է այնտեղ ապրող հայերին աջակցելու մասին եւ դատապարտել Ադրբեջանին, որ վերջինս հայտարարում է տարածաշրջանից հայերին արտաքսելու պլանների մասին:
Հիշատակի արարողություններ, ցույցեր ու երթեր են տեղի ունեցել Լոս Անջելեսում: Տասնյակ հազարավոր մարդիկ դուր են եկել փողոց եւ երթով շարժվել Թուրքիայի հյուպատոսության շենք՝ կոչ անելով Թուրքիային եւ ԱՄՆ-ին ճանաչել Ցեղասպանությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ուղերձով, սակայն ոչինչ չի ասել տեղահանությունների մասին: Դրա փոխարեն նա ողջունել է հիշատակի արարողությունները՝ հիշատակել «այն օսմանցի հայերին, որոնք կյանքից հեռացել են, եւ հղել իր ցավակցությունը նրանց թոռներին ու ծոռներին»: Դրանից հետո նա քննադատել է պատմությունը քաղաքականացնելու ջանքերը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դատապարտել է Թուրքիային՝ ժխտման քաղաքականության համար»,-ասված է հոդվածում:





























