«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները պատասխանատվություն են կրում կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, հաղորդում է պետքարտուղարության կայքը:

«ԻՊ-ը շարունակում է ոչնչացնել կրոնական փոքրամասնություններին: Գրոհայինները ոչնչացնում են եզդիներին, որոնք նրանք եզդի են, քրիստոնյաներին, որովհետեւ նրանք քրիստոնյա են, շիաներին, որովհետեւ նրանք շիա են»,-հայտարարել է Քերրին՝ ելույթ ունենալով Հյուսթոնում (Թեքսասի նահանգ): Նրա խոսքով, «ԻՊ-ը պատասխանատվություն է կրում կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության համար»:

Քերրին ընդգծել է, որ խոսքը քաղաքակրթությունների միջեւ պատերազմի մասին չէ: «Սա պայքար է ոչ քաղաքակիրթ բարբարոսների դեմ»,-ասել է նա: