ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը վերջին փրայմերիզի կապակցությամբ ելույթի ժամանակ նշել է, որ եթե իր մրցակից Հիլարի Քլինթոնը տղամարդ լիներ, 5 տոկոսից էլ պակաս ձայն կհավաքեր։

«Անկեղծ ասած, եթե Հիլարի Քլինթոնը տղամարդ լիներ, ես կարծում եմ, որ նա 5 տոկոս էլ չէր հավաքի։ Միակ բանը, որ նա ունի, կին լինելն է։ Հիանալին այն է, որ կանայք նրան չեն սիրում։ Տեսեք, թե ինչքան ձայն են կանայք ինձ տվել այսօր»,- մեջբերում է Թրամփի խոսքը BuzzFeed News-ը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնն ու հանրապետական Դոնալթ Թրամփը վստահ հաղթանակներ են տարել նախնական ընտրություններում։