ԱՄՆ-ի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները նամակ են հղել սենատոր Բարբարա Բոքսերին եւ Մայքլ Բեննեթեին, ովքեր կտրականապես դեմ են հանդես գալիս Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակմանը:

Նամակի հեղինակներն իրենց մտահոգությունն են հայտնում Բրայզայի նշանակման ձգձգման դեմ, որը պայմանավորված է սենատոր Բարբարա Բոքսերի վետոյով:

Փորձելով ապացուցել Բրայզայի անկողմնակալությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հանդեպ, ԱՄՆ ադրբեջանական համայնքը այնքան կատաղի է սկսել աջակցել վերջինիս թեկնածությանը, որ անմիջապես ցույց է տվել Բաքվի շահագրգռվածությունը Բրայզայի նշանակման կապակցությամբ:

Բարբարա Բոքսերի հայտարարությունը նամակի հեղինակները «ստահոդ» են անվանել: Նամակում նաեւ ադրբեջանցիները հին «երգն են երգել» Ադրբեջանի «օկուպացված» տարածքների մասին: