Երկու տարեկան տղան մորը սպանել է ամերիկյան Վիսկոնսին նահանգում մեքենայով ուղեւորության ընթացքում: 

Զոհված 26-ամյա Փետրիս Փրայսի հայրը պատմել է, որ աղջիկը վարել է ընկերոջ մեքենան  (վերջինս մեքենայում չի եղել): Նա թիկնապահ է աշխատում եւ իր ատրճանակը մեքենայում էր մոռացել: Երեխան հետեւի նստատեղին գտել է զենքը եւ պատահաբար կրակել է մոր թիկունքին: Դրանից հետո կինը կարողացել է ճանապարհի եզրին կանգնեցնել մեքենան: 

Փրայսը տեղում մահացել է, նա երեք երեխա է թողել, հայտնում է   Lenta-ն` վկայակոչելով WISN-TV-ին: