Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նշել է, թե Թուրքիայի նախագահը կպաշտոնավարի մինչեւ 2012 թվականը։

Թուրքական Hurriyet-ի թղթակցի հետ զրույցում Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ  Ալի Եմը անդրադարձել է վերջին շրջանում քննարկումների առիթ դարձած այն թեմային, թե քանի տարի է, ի վերջո ղեկավարելու Աբդուլլահ Գյուլը։ Ալի Եմը նշել է, թե 2011-ին Թուրքիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, իսկ նախագահի պաշտոնավարման ժամկետին անդրադարձ կկատարվի 2012-ին, այսինքն՝ մինչ 2012-ը Գյուլը կպաշտոնավարի։