ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերթը 15 ամիս ժամկետով ազատազրկման ու եւս 2 տարի ժամկետով պայմանական ազատազրկման է դատապարտվել՝ սեռական ոտնձգության հետ կապված ֆինանսական հանցագործության համար: Այս մասին գրում է Reuters-ը:
Հասթերթն իրեն մեղավոր է ճանաչել որպես փոխհատուցում կաշառք տալու մեջ՝ սեռական ոտնձգությունը թաքցնելու համար:
Ավելի վաղ Դենիս Հասթերթը խոստովանել էր, որ ստել է ՀԴԲ-ին՝ փորձելով թաքցնել 3.5 մլն դոլարը, որը վճարել է Իլինոյսի մի բնակչի՝ որպես փոխհատուցում իրավախախտումը թաքցնելու դիմաց:
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ եղած ժամանակ Հասթերթը խափանեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումը: Կոնգրեսից հեռանալուց հետո Հասթերսը լոբբիստ է դարձել եւ Թուրքիայի կառավարությունից պայմանագիր ստացել:




























