Ֆրանսիայի Մարսել քաղաքի կենտրոնում մահմեդականները սինագոգ են գնել՝ այն մզկիթի վերածելու համար: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Գործարքի արժեքը 400 հազար եվրո է: Իսլամի հետեւորդները ցանկացել են այն գնել, քանի որ նույն փողոցում գործող մյուս մզկիթը չի տեղավորում բոլոր ցանկացողներին, հատկապես ուրբաթօրյա աղոթքի ժամանակ:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, նախագիծը 23 մլն եվրո է գնահատվում: Եթե այս մզկիթը կառուցվի, այն կդառնա ամենամեծը Ֆրանսիայում: Լրատվամիջոցների տվյալներով, Ֆրանսիայում 2.5 հազար մզկիթ կա, եւս 300-ը կառուցվում է:
Նշվում է, որ հրեական համայնքի անդամները տարիներ առաջ հեռացել են քաղաքի կենտրոնից՝ բնակություն հաստատելով ծայրամասերում, ինչի հետեւանքով սինագոգ ոչ ոք չէր հաճախում:




























