Բաքվի Սուրախանյան շրջանում արջուկ է հայտնվել:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մամուլի ծառայության ղեկավար Օքթայ Բայրամովը  Report-ին հայտնել է, որ արջուկին տարել են ԱԻՆ-ի հատուկ ռիսկային ծառայության աշխատակիցները:  

Նրան կփոխանցեն համապատասխան ծառայություններին: Թե վայրի կենդանին ինչպես է հայտնվել Բաքվի փողոցներում, չի հաղորդվում: