Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին պաշտոնից հեռացնելուց հետո, Կրեմլում քննարկում են այդ պաշտոնի համար նոր թեկնածությունները:
Ինչպես հաղորդել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, հնարավոր թեկնածությունները քննարկվում են: Նա հույս է հայտնել, որ այդ քննարկումները կշարունակվեն իր հետ, որպես «Միասնական Ռուսաստան» կուսակցության առաջնորդ, որը Մոսկվայի քաղաքային դումայում մեծամասնություն ունի:
Միաժամանակ, հայտնի է, որ 18 տարի Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Լուժկովը, հեռանալուց հետո հայտարարել է, որ հեռանում է իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունուց:
The New Times-ը հրապարակել է Լուժկովի նամակի պատճեն, որը Լուժկովը Մեդվեդեւին է ուղարկել սեպտեմբերի 28-ի երեկոյան: Այնտեղ Լուժկովը մեղադրում է նախագահին քաղաքական պայքարում ոչ ժողովրդավարական մեթոդներ կիրառելու, ինչպես նաեւ իր դեմ լրատվամիջոցների միջոցով արշավ կազմակերպելու մեջ:































