Թուրքիայի Մուղլա քաղաքում սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան 49 ուսանող տեղափոխվել է հիվանդանոց: Նախնական ախտորոշումը «սննդային թունավորումն» է, հաղորդում է Anadolu-ն:
Բոլոր տուժածները Մուղլա քաղաքի համալսարանի ուսանողներ են: Նրանց վիճակը բժիշկները գնահատում են միջին եւ թեթեւ ծանրության:
Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:




























